Չնայած հրադադարին Սիրիայում շարունակվում են օդային հարվածները
ՄիջազգայինՍիրիայի հյուսիսում շարունակվում են օդային հարվածներ հասցվել՝ նախօրեին հաստատված հրադադարի ֆոնին:
NBC News-ը հայտնում է, որ նման տեղեկություններ են հայտնում սիրիացի ակտիվիստները: Մասնավորապես նշվում են հյուսիսի երկու գյուղեր՝ Դարեթ Ազե և Քոթբան ալ - Ջաբալ ու քրդերի կողմից վերահսկվող մի քաղաք, որոնք գնդակոծվում են նաև Թուրքիայի տարածքից: Նշվում է, որ օդային հարվածները ամենայն հավանականությամբ հասցրել են ռուսական օդանավերը:
Ուրբաթ օրը կեսգիշերին ուժի մեջ էր մտել ԱՄՆ-ի և Ռուսաստանի պայմանավորվածությամբ ձեռք բերված հրադադարը, որին Սիրիայի տարբեր ուժեր տվել էին իրենց համաձայնությունը:
Աղբյուրը նշում է, որ սա Սիրիայի արնահեղությունը դադարեցնելու ամենալուրջ քայլն էր ճգնաժամի բոլոր հինգ տարիների կտրվածքով: Այս ընթացքում կողմերը միմյանց մեղադրել էին հրադադարի խախտման համար՝ մասնավորապես Հալեպի նահանգում: