Պան Գի Մունը և Լավրովը կհանդիպեն Ժնևում
ՄիջազգայինՄարտի 1-ին Ժնևում կկայանա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի և Ռուսաստանի արգործնախարար Սերգեյ Լավրովի երկկողմ հանդիպումը:
ՏԱՍՍ-ը հայտնում է, որ համապատասխան հայտարարություն է արվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի գրասենյակից:
Հայտարարության մեջ նշված է, որ Գլխավոր քարտուղարի գրաֆիկը չափազանց լարված է, բայց չնայած դրան նա կհանդիպի Լավրովին:
Ավելի վաղ Պան Գի Մունը ողջունել էր Սիրիայում հրադադար հաստատելու Մոսկվայի և Վաշինգտոնի նախաձեռնությունը: