Կարեն Միրզոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության ղեկավարին
ՔաղաքականԼեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը փետրվարի 29-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության ղեկավար Դրագոսլավ Բլաժևիչին։ Ինչպես տեղեկանում ենք ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, հանդիպման ընթացք ում կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ, ինչպես նաև քննարկել են ԼՂՀ-ում իրականացվելիք ԿԽՄԿ հետագա ծրագրերը: