Կարեն Միրզոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության ղեկավարին
PoliticsԼեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը փետրվարի 29-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության ղեկավար Դրագոսլավ Բլաժևիչին։ Ինչպես տեղեկանում ենք ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, հանդիպման ընթացք ում կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ, ինչպես նաև քննարկել են ԼՂՀ-ում իրականացվելիք ԿԽՄԿ հետագա ծրագրերը: