Բաղդադում պայթյունի հետևանքով մահացել է 14 մարդ
ՄիջազգայինԲաղդադի հյուսիսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է 14 մարդ:
Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությանը: Նախնական տվյալների համաձայն, պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը:
Ավելի վաղ Բաղդադի արվարձաններում երկու մահապարտ ահաբեկիչներ գործի էին դրել պայթուցիկ նյութեր, որի հետևանքով 70 մարդ մահացել էր: