Պենտագոնն ակնկալում է 7,5 մլրդ դոլար «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար
ՄիջազգայինՊենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ գերատեսչությունը պատրաստվում է Կոնգրեսից խնդրել 7,5 մլրդ դոլար «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար:
Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ին:
«Մենք պատրաստվում ենք խնդրել 7,5 մլրդ դոլար հաջորդ տարվա համար»,-ասել է Քարթերը: ԱՄՆ-ում հաջորդ ֆինանսական տարին սկսվում է հոկտեմբերից, այժմ բյուջեի ձևավորման գործընթացն է: