Ռուսաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Բաղդադում իրականացված ահաբեկչությունները
ՄիջազգայինԲաղդադում իրականացված ահաբեկչությունները հաստատում են Իրաքում, Սիրիայում եւ Մերձավոր Արեւելքի ու Հյուսիսային Աֆրիկայի այլ երկրներում ահաբեկչության դեմ անզիջում պայքարի անհրաժեշտության մասին: Այս մասինի ասված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված գերատեսչության հայտարարությունոնւմ:
Մոսկվան վճռականորեն դատապարտել է «այդ բարբարոսական ակցիաները», ինչպես նաեւ ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին:
«Ահաբեկիչների այդ քայլերը բացահայտորեն ցուցադրում են տալիս պատերազմող ծայրահեղականների անմարդկային էությունը, որոնք քողարկվում են կրոնական կարգախոսներով: Առանձնապես անհանգստացնում է այն հանգամանքը, որ ծայրահեղականների գործողություններն ուղղված են Իրաքում միջդավանական տարաձայնությունների հրահրմանը, բազմազգ այդ երկրում ազգային համաձայնության հասնելու ջանքերի ձախողմանը»,- ասված է Ռ ԱԳՆ հայտարարությունում:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Բաղդադի Մադինաթ-Սադր արվարձանում երկու պայթյունների հետեւանքով 78 մարդ է զոհվել, ավելի քան 100 հոգի վիրավոր կա, այդ թվում՝ կանայք եւ երեխաներ: Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը: