ՌԴ-ն հավելյալ անօդաչուներ եւ ռադարներ է տեղափոխել Սիրիա՝ հսկելու հրադադարը
ՄիջազգայինՌԴ պաշտպանության նախարարությունը հավելյալ անօդաչուների երեք համալիր եւ երկու ռադիոտեղորոշման կայան Է տեղափոխել Հմեյմիմ ավիաբազա, տեղեկացնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Վերջին երեք օրերին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը լրացուցիչ Հմեյմիմ ավիաբազա Է տեղափոխել անօդաչու թռչող սարքերի ժամանակակից երեք համալիր, փոքրաչափ թիրախների հայտնաբերման ռադիոտեղորոշիչ երկու կայան, որոնք թույլ են տալիս գրանցել ահաբեկիչների կողմից հրետանային համակարգերի կիրառման փաստերը»,-ասված Է հաղորդագրության մեջ, որն ստացել Է ՏԱՍՍ-ը:
Ինչպես հայտարարել են ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում, Ռուսաստանը Սիրիայում հրադադարի ռեժիմի նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու նպատակով ստեղծել Է մի համակարգ, որը թույլ Է տալիս ամբողջովին վերահսկել հակամարտության գոտու իրադրությունը:
«Օդային տարածության հսկողությունն իրականացվում Է Հակաօդային պաշտպանության համալիրների ռադիոտեխնիկական միջոցներով, այդ թվում՝ սիրիական, եւ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռներով»,-հավելել են մամուլի ծառայությունում: