Դիարբեքիրում որոտացած պայթյունի հետևանքով կա մեկ զոհ
ՄիջազգայինԴիարբեքիրի Յենիշեհիր գավառի Բենուսեն թաղամասի տներից մեկում մարտի 1-ի երեկոյան պայթյուն է որոտացել: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, պայթյունի հետևանքով մահացել է մեկ մարդ, ևս 4-ը վիրավորվել են:
Կատարվածի առնչությամբ Դիարբեքիրի նահանգապետարանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ պայթյունից զոհված անձը Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամ է: Իրավապահ մարմիններն աշխատանքներ են տանում պարզելու կատարվածի պատճառը: