Թրամփի կինը ամուսնու ոչ բոլոր ասածներին Է հավանություն տալիս, բայց չի փորձում փոխել նրան
ՄիջազգայինՄիլիարդատեր Դոնալդ Թրամփի ներկայիս կինը հայտարարել Է, թե ամուսնու ոչ բոլոր արարքներին ու ասածներին Է հավանություն տալիս, բայց չի փորձում նրան փոխել կամ խառնվել քաղաքականությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, սլովենուհի ֆոտոմոդել Մելանյա Թրամփը հայտարարել Է մարտի 1-ին CNN հ եռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Մենք երկուսս Էլ անկախ մարդիկ ենք. ես նրան թույլ եմ տալիս լինել այնպիսին, ինչպիսին կա, եւ նա ինձ նույնով Է պատասխանում»,-պարզաբանել Է կինը, որը 34 տարով փոքր Է ամուսնուց: «Ես չեմ փորձում նրան փոխել: Նա հասուն մարդ Է: Նա գիտի բոլոր հետեւանքների մասին, ուստի ես նրան թույլ եմ տալիս մնալ այնպիսին, ինչպիսին կա: Ես շատ ու շատ անգամ եմ նրան հայտնել իմ կարծիքը «,-հավելել Է նա:
Մելանյա Թրամփն այն համոզմունքն ունի, որ ներդաշնակ ամուսնությունը պահպանելու համար ամուսինը եւ կինը պետք Է հավասարապես անկախ եւ ինքնուրույն մարդիկ լինեն: «Ես նրա շատ ասածների չեմ համաձայնում, բայց դա նորմալ Է: Ես ինքս ինձ եմ պատկանում, նրան ասում եմ այն, ինչ մտածում եմ:
Ես ամուր եմ կանգնած ոտքերիս վրա եւ դա շատ կարեւոր եմ համարում փոխհարաբերություններում»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: