Թուրքիայի վարչապետը մեկնում է Իրան
ՄիջազգայինԹուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն եկող շաբաթ այց կկատարի Իրանի Իսլամական Հանրապետություն:
Այս մասին, ինչպես հաղորդում են իրանական ԶԼՄ-ները, այսօր Թեհրանում մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի նավթի փոխնախարար Մուհամեդռզա Մուգադամը:
Նրա խոսքով` այդ պատճառով հետաձգվել է Իրանում ծրագրված նավթի արդյունաբերության եւ տնտեսական կայունության վերաբերյալ համաժողովը:
Իրանցի փոխնախարարը Դավութօղլուի Իրան կատարելիք այցի հետ կապված այլ մանրամասներ չի հայտնել:
Ենթադրվում է, որ Իրանի նախագահ Հասան Ռուհանին Թուրքիա-Իրան բարձր համագործակցության խորհրդի ժողովին մասնակցելու համար ապրիլի կեսերին կայցելի Թուրքիա: