Ուկրաինայում գրիպի հետևանքով մահացել է գրեթե 350 մարդ
ՄիջազգայինՈւկրաինայում գրեթե 350 մարդ դարձել է գրիպի համաճարակի զոհ`հիվանդության սեզոնային բռնկման ընթացքում:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Ուկրաինայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
«2015 թվականի 40-րդ շաբաթվանից սկսած Ուկրաինայում արձանագրվել է 346 վիրուսոլոգիապես հաստատված մահ` գրիպի հետևանքով: Դրանցից 80,9%-ի դեպքում արձանագրվել է H1N1`խոզի գրիպ»,-նշել են նախարարությունում: