Թուրքական ոստիկանությունը փակել է մուտքը դեպի Սուր
ՄիջազգայինԴիարբեքիրի նահանգապետարանը հայտարարություն է տարածել Սուր գավառի մուտքը, այնտեղ բնակվողներից բացի, բոլորի համար փակելու վերաբերյալ:
Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Հայտարարությունն արվել է, երբ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հորդորել է բոլորին մարտի 2-ին տեղի ժամանակով 16:00-ից քայլերթ սկսել դեպի Սուր՝ հայտնելու բողոքը դեռևս նախորդ տարվանից այնտեղ մտցված փողոց դուրս գալու արգելքի առնչությամբ: