Երևան, 11.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Սամվելը սիրում էր կյանքը, սիրված էր շրջապատում, մարդասեր էր իր տեսակով». Սամվել Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Օտարերկրացիների՝ Հայաստանում ձեռք բերած ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի վերադարձի նոր կարգավորումներ կսահմանվեն. նախագիծ. «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով


Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն

Lifestyle

Magaghat.am-ը գրում է․

Մեզ հաճախ են մեղադրում կարևոր իրադարձությունների ու աչքի ընկնող անհատների մեջ հայկականը տեսնելու «սնապարծության» համար, բայց ինչպես ասում են՝ եթե ծուխը կա՝ ուրեմն կրակից է ելել: Վերածննդի հանճար Լեոնարդո դա Վինչին ևս զերծ չի մնացել հայերիս նմանօրինակ «նկրտումներից»:

Վերջերս հայկական լրատվամիջոցներով տարածվել է հետաքրքիր տեղեկություն, թե դա Վինչիի ծածկագրերի մի մասը կարդացվում է հայերեն, այն էլ ոչ թե սովորական ձևով, այլ հայելային անդրադարձմամբ, երբեմն էլ՝ գլխիվայր շրջված: Այդ բացահայտման մասին դեռևս 2008 թ. դեկտեմբերի 25-ին ռուսական մամուլում «Դա Վինչիի ծածկագիրը» վերնագրով հոդված է հրապարակել Եգոր Օռլովը: Արվեստի պատմաբանները վաղուց բացահայտել են, որ 1452-1519 թթ. կյանքն ապրած նկարիչն ու գիտնականը, որ ամենուր գնում էր նշումների ալբոմը գոտուց կախ, հազարավոր ձեռագիր էջեր է թողել, որոնց մեծ մասը՝ ծածկագրված: Նրա շատ ծածկագրեր վաղուց վերծանվել և ուսումնասիրվել են, այդ թվում՝ լատինագիր նշումների հայելային անդրադարձումները: Տեղեկություններ կան, որ աշխատելիս Լենարդոն հայելիներ է օգտագործել:

Վերջին բացահայտման հեղինակը Երևանի մանկավարժական ինստիտուտի գեղանկարչության բաժնի շրջանավարտ, այժմ ՌԴ Լիպեցկ քաղաքի բնակչուհի Արմինե Խաչատրյանն է: Իրապաշտները գուցե անհավանական համարեն Արմինեի հետ կատարվածը, բայց պարտավոր ենք խոստովանել՝ մեր հայրենակցուհու բացահայտման մեջ մեծ դեր է խաղացել… երազը: Հայրենիքից հեռու ապրուստ վաստակելու համար նկարչի վրձինը մոռացած Արմինեին տարիներ առաջ երազում երևացել է գեղանկարչության նրա կուռքը՝ Լեոնարդո դա Վինչին և առաջարկել կրկին վերադառնալ նկարչությանը ու գրել միաժամանակ երկու ձեռքով: Անհավանականը շարունակվում է Արմինեի տեսողության առանձնահատկությունների նկարագրությամբ՝ նա կարողանում է կարդալ շատ մանր գրանշանները, ասես աչքերը «տասն անգամ մոտեցրած հեռադիտակի» փողեր լինեն: Սակայն այս դեպքում անհավանականը հավաստի է դառնում հոդվածին կցված բժշկական եզրակացությամբ, առ այն, որ Արմինե Խաչատրյանի տեսողությունը յուրահատուկ է: Այս ամենը քիչ է՝ նկարչուհին նաև կարողանում է կարդալ թե հայելային անդրադարձմամբ նշանները, թե գլխիվայր շրջվածները. սա էլ երեխա ժամանակ դասերը եռափեղկ հայելու առջև սովորելու շնորհն է:

Մարգարեական երազից հետո գրախանութ վազելով՝ Արմինեն բացում է Վերածննդի հսկայի վերատպությունների գրքի պատահական էջը. «Ես բացեցի այն էջը, որտեղ «Սիրտ» նկարն է: Նայեցի վերատպությանը և ախ քաշեցի: Այն տեղում, ուր սիրտն է պատկերված, հստակ հին հայերեն տառեր տեսա»:

Լեոնարդո Դա Վինչի 1

Դա Վինչիի գծանկարը վերծանել է Արմինե Խաչատրյանը

Գիրքը տուն տանելով՝ Արմինեն սկսել է կարդալ վերատպության անկյան գլխիվայր գրությունը. «Մասիս սարի ճակատին՝ Մուշ երկրում, ես լսեցի, որ թուրքերը խարույկի են հանել մորս քույրերին»: Տեղեկատուների օգնությամբ նա փորձել է ընթերցածն իմաստավորել:

Հոդվածագիրը ենթադրություն է անում, թե «Սիրտ» նկարում պատկերվածը ոչ թե սոսկ երկու սրտեր են, հավանաբար մոր և մանկան, այլ Արարատ սարը՝ իր երկու գագաթներով: Չմոռանանք, որ համաձայն առասպելի՝ Սիսն ու Մասիսը նման են երկու սրտերի՝ մեծահասակի ու մանկան: Արմինեն վերծանելով ծածկագիրը՝ եզրակացնում է, որ նկարում արտացոլված է հինգ տարեկանում մորից հեռացված Լեոնարդոյին մաշած կարոտը: Պատմությունը ևս դա է հաստատում. այն ժամանակ, երբ նկարիչն ստեղծել է «Սիրտը»՝ Օսմանյան կայսրությունը բզկտել է Հայաստանը, որը կարճ դադարներով եղել է նաև թուրք-պարսկական կռիվների թատերաբեմ: Օռլովը եզրակացնում է. «Դրանց սարսափների մասին, երևում է, նկարիչը ցանկացել է սերունդներին պատմել»: Ի լրումն ասվածի՝ երբեմն-երբեմն կարծիքներ են հնչում, թե Լեոնարդոյի գեղջկուհի մայրը Կիլիկիայից Իտալիա տեղափոխված հայերից է եղել:

Երբ իր վերծանած հայերեն շարադրանքը Արմինե Խաչատրյանը ցույց է տվել հայագետ Ներսես Մկրտչյանին, նա հաստատել է, որ դա 12-րդ դարի հայերեն է: 16-րդ դարի Իտալիայում 12-րդ դարի հայերենի առկայությունը նրանք բացատրում են այսպես. 12-րդ դարում մեծ թվով հայեր Կիլիկիայից Իտալիա են գաղթել և ըստ երևույթին գրեթե քարացած վիճակում պահպանել իրենց հետ տարած հայերենը, մինչդեռ բնօրրանում լեզուն բնական ճանապարհով փոփոխվել է:

Քանի որ Լեոնարդոյի նկարների անկյուններում գրվածները վերծանելը Արմինեին շատ պարզ է թվացել, մտածել է, թե գաղտնիքը վաղուց բացահայտված է: Սակայն իր երազից ամիսներ անց լսել է, թե ինչպես է «Երեխան մոր արգանդում» նկարի գնման առնչությամբ (ձեռք բերողը եղել է Անգլիայի թագուհին) հաղորդավարն ափսոսանք հայտնում, թե այնտեղ եղած գրությունը ոչ մի կերպ չի հաջողվում վերծանել:

– Ինչպես թե,- բացականչում է նկարչուհին,- ախր այնտեղ շատ պարզ գրված է. «Վախով եմ գրում, հանկարծ մայրս չնկատի»:

Ինչպես պարզվում է Ե. Օռլովի հոդվածից՝ Արմինեն Լեոնարդոյի վերաբերյալ իր բացահայտումների մասին գիրք է գրել: Այնտեղ այլևայլ հետաքրքրական տեղեկություններ կան, օրինակ՝ Ջոկոնդայի ճակատին արված հայերեն գրության մասին՝«Ամաչկոտ», անկյունում էլ գրված է. «Ների՜ր, մունետիկ» և այլն: «Ես՝ Վաչիս» գրությունից էլ եզրակացնում է, թե դա կարող էր նկարչի կնունքի հայերեն անունը լինել:

Արմինե Խաչատրյանը սովորել է երկու ձեռքով միաժամանակ գրել, ինչպես ըստ երևույթին հենց Լեոնարդոն է կարողացել անել:

Լեոնարդոյի ներքոդրյալ ձեռագրերը գտել և հայելու առջև լուսանկարել են «Լույսաշխարհ» կայքի աշխատակիցները: Թեև պարզ չի երևում, բայց ըստ ընդհանուր տեսքի՝ հայերեն գրություններ են, նշմարվում են նաև առանձին բառեր ու տառեր:

Լեոնարդո Դա Վինչի 3

 

Լեոնարդո Դա Վինչի (2)

Լեոնարդո դա Վինչիի և հայերի առնչություններին բազմիցս անդրադարձել է ականավոր գրող Կոստան Զարյանը: Այդ թեման նրան գրավել է դեռևս 1920-ականներին, դրա շուրջ Հայաստանից դուրս դասախոսություններ է կարդացել, 1967թ. հրապարակումներ ունեցել «Սովետական արվեստ» ամսագրում, որոնք հետագայում տեղ են գտել «Նավատոմար» ժողովածուում (1999թ.):

Կոստան Զարյանը բազմաթիվ փաստեր է բերում, որոնք հաստատում են Վերածննդի մեծ նկարչի, ճարտարապետի, գիտնականի և մտածողի ու հայերի առնչությունները:
Արվեստաբանների ու պատմաբանների մի մասը պնդում է, որ Լեոնարդո դա Վինչին այցելել է Կիլիկյան Հայաստան, իսկ շատերը, հատկապես իտալացիները, ամեն կերպ դա ժխտում են, նրա «Հայկական նամակները» և տեղանքի ու դեպքերի նկարագրությունները համարում երևակայության արդյունք կամ գեղարվեստական հնարանք, ոչ ավելի, ոչ պակաս՝ ապագա վեպի նախագիծ: Կոստան Զարյանը բազմաթիվ հետազոտողների վկայությունների հիման վրա համոզիչ փաստեր է բերում ապացուցելու, որ Դա Վինչին հավանաբար որպես Եգիպտոսի սուլթանի ինժեներ, եղել է Կիլիկիայում, ավելին՝ հասել է նաև Հայաստան: Դրանց վկայությունն են բնակավայրերի ու իրադարձությունների հավաստի նկարագրությունները, որոնք պատմական փաստերով ևս հաստատվում են:

Կոստան Զարյանը հիշեցնում է, որ 15-16-րդ դարերում Ֆլորենցիայում հայերին շատ լավ են ճանաչել: Քաղաքի վրա իշխող բլրին կառուցված բազիլիկ եկեղեցին՝ Սան-Մինիատոն, եղե է Լեոնարդոյի սիրելի վայրը: Հայտնի է, որ այդ եկեղեցին նախկինում կոչվել է Սան-Մինիաս, մի հայի անունով, ով 250 թ. Տոսկանայում քրիստոնեություն է քարոզել և տանջամահ արվել: Պատանի Լեոնարդոն հաճախ է այցելել այդ եկեղեցին, սիրել է զննել հատկապես գլխավոր խորանի խճանկարները: Եկեղեցում նա հանդիպելիս է եղել մենաստանի անապատականների հետ, որոնք հայր Լուգանոյի վկայությամբ եղել են երկարամորուս ու հրաչյա հայեր: Հենց նրանք էլ կարող էին պատանուն պատմած լինել Հայաստանի, նրա գեղեցկության և դաժան ճակատագրի մասին: Իսկ վերածննդի Ֆլորենցիայում հայտնի են եղել առնվազն մեկ տասնյակ հայ սրբեր:

Ասվածը հիմնավորելու համար կարևոր փաստ է նաև Լեոնարդոյի ներկապնակում տեղ գտած մուգ դեղին կամ բաց շագանակագույն եզակի գույնը, որն ինքը կոչել է «տերրա Արմենա»: Այս գույնը Մեծ նկարչից բացի ոչ ոք չի օգտագործել: Եզրակացությունը բխում է ինքնին, թե հայոց հողի գույնն ունեցող այդ ներկը Լեոնարդոն բերել է Հայաստանից:
Կոստան Զարյանը նշում է, որ Լեոնարդոյի ուրվանկարներից շատերը դիտելիս հնարավոր չէ դրանք հասկանալ և բացատրել, եթե նախապես բացառես, որ նա եղել է Հայաստանում: Գրողը մեծ է համարում նաև Լեոնարդոյի դերը՝ հայկական ճարտարապետության սկզբունքերը Իտալիայում, այնուհետև Եվրոպայում արմատավորելու գործում: Նա միայն Լոենարդոյի ազդեցությանն է վերագրում այն հանգամանքը, որ Բրամանտեն լիովին հրաժարվել է գոթական ոճից և ընդունել հայկական ճարտարապետության այն սկզբունքները, որոնք հետագայում նոր ընթացք են տվել սուրբ Պետրոսի տաճարի կառուցմանը:
ԱՄՆ-ում գործող Aquarian Millennium Armenological Institute-ի աշխատակից Մելքոն-Արմենիա Խանջյանը ևս անդրադարձել է մեզ հուզող խնդրին: Նա գրում է. «Լեոնարդո դա Վինչիի մահից հետո հայտնաբերվել է երեք օղակ, ինչը մեծ նկարչին և գիտնականին շաղկապում է Հայաստանի հետ. դա հայկական եկեղեցու նախագիծն է՝ Բագարանի ոճով, որը հայտնաբերվել է նրա օրագրում, «Հայոց տառերը», որոնք հայելանման արտացոլված են նրա The Codex Atlanticus օրագրում և երեք հայ տիրակալների դիմանկարները»:

Նշվում է, որ Բագարանի ոճի եկեղեցի Կիլիկյան Հայաստանում չի եղել, այն կառուցվել է Արևելյան Հայաստանում՝ Ախուրյան գետի աջ ափին, 624-631թթ., և միայն այնտեղ նկարիչը կարող էր գտնել և իր օրագրում վերարտադրել եկեղեցու նախագիծը: Բագարանի ոճի եկեղեցիներ կառուցվել են նաև Եվրոպայում, և նրանց ճարտարապետներն ու շինարարները հայեր են եղել: Այսպիսով՝ վարկածն այն մասին, թե դա Վինչին այցելել է միայն Կիլիկյան Հայաստան, չի հաստատվում: Նրա The Codex Atlanticus օրագրում արվեստաբանները նկատել են նաև երկու էջ, որոնց վրա նկարիչը հայելանման արտացոլել է հայերեն տառերը և պատմել իր այցելության մասին՝ Տավրոսի լեռներ:

Արդեն 500 տարի հետազոտողները քրքրում են դա Վինչիի թղթերն ու ստեղծագործությունները, բացահայտումներ անում, իսկ որոշ դեպքերում ինչ-ինչ փաստեր պարտակում: Ճշմարտությունները, սակայն, ջրի երես դուրս գալու հատկություն ունեն, մնում է միայն դրանք ընդունել հավուր պատշաճի:
Ի դեպ Լեոնարդո դա Վինչիի և հայերի առնչությանն է անդրադարձել նաև hay-power.com կայքը՝ «Լեոնարդո դա Վինչին և Հայաստանը» հրապարակման մեջ:

Արմենուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ

«Սամվելը սիրում էր կյանքը, սիրված էր շրջապատում, մարդասեր էր իր տեսակով». Սամվել Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ»Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ Կարապետյան«Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ»Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ»Օտարերկրացիների՝ Հայաստանում ձեռք բերած ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի վերադարձի նոր կարգավորումներ կսահմանվեն. նախագիծ. «Փաստ»Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»«Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ»Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանԵրբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԺողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն Մանվելյան«Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԳյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճումԹուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին Իշխանությունների նպատակն է արատավորել Ավետիք Չալաբյանի անունը և բարի համբավը. Անահիտ Ադամյան34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում է«ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է` հասնելու մեր միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՏնտեսությանը հարվածողները հարվածում են Ադրբեջանի հետ հավասարվելու մեր տեսլականին. Հ. Կամենդատյան Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Այսօր Արեգնազը համալրեց կին քաղբանտարկյալների շարքը. դատարանը Արեգնազ Մանուկյանին կալանավորեց երկու ամսով․ Մենուա ՍողոմոնյանՀերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»․ Գոհար ՄելոյանՀայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան․ Արեգա Հովսեփյան Հպարտ եմ, որ պաշտպանել եմ եկեղեցին. Սամվել Կարապետյան Ռուսաստանը խոցել է սեփական ուղղաթիռըԹրամփը կարծում է, որ ինքը կլիներ աշխարհի ամենամեծ կոմունիստըՄեր սպասումն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները. Ջեյհուն ԲայրամովԺամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. ԶախարովաԱբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnր