Երևան, 03.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան ՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ» Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ» Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ» «Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»


Վենեսուելայում տնտեսական ճգնաժամը հաղթահարելու միակ ելքն իշխանափոխությունն է

Միջազգային

Վենեսուելայի տնտեսական ցուցանիշների նոր «ռեկորդներն» օրեցօր ավելի են նվազեցնում նախագահ Նիկոլաս Մադուրոյի հանդեպ ժողովրդի վստահությունը։ Մադուրոն երկու տարի շարունակաբար ժխտում էր, որ երկիրը պատմության մեջ գրանցված վատթարագույն տնտեսական ճգնաժամի մեջ է։ Տարեսկզբին, երբ իրավիճակն արդեն դուրս էր եկել վերահսկողությունից, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնեց ազգային արժույթի 58.73%-ով (6.3-ից մինչև 10 բոլիվար 1 ԱՄՆ դոլարի դիմաց) արժեզրկման մասին:

Հունվարի կեսերին նախագահը երկրում արդեն արտակարգ տնտեսական իրավիճակ էր հայտարարել։ Երկրի խորհրդարանը նախագահին երկու ամիս արտակարգ լիազորություններ է շնորհել տնտեսական ճգնաժամին դիմակայելու լուծումներ գտնելու համար։ Հարավամերիկյան Notimerica պորտալի հաղորդմամբ՝ վերջերս նախագահ Մադուրոն Ձեռնարկատիրական սոցիալիստական ​համակարգ ու Ազգային արտադրողական կորպորացիա ստեղծելու վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել։ Ձեռնարկատիրական այս նոր մոդելը իրենից ենթադրում է եկամտի, ֆիանսավորման, արտադրողականության վերահսկողություն։

Վենեսուելան ունի աշխարհում ամենամեծ նավթային պաշարները, սակայն նավթի գների հսկայական անկման հետևանքով վերջին 18 ամիսների ընթացքում երկրի եկամուտները 60%-ով կրճատվել են (նավթի արտահանումից ստացված եկամուտները Վենեսուելայի ընդհանուր եկամտի 95%-ն են կազմում) ։

Չնայած այն հանգամանքին, որ Վենեսուելան Լատինական Ամերիկայում նաև առաջատար է իր ոսկու պաշարներով (361 տոննա), Վենեսուելայում գրանցվել է ոչ միայն երկրի պատմության մեջ, այլև ողջ աշխարհում ամենամեծ ինֆլացիան՝ 181%: ՀՆԱ-ն մեկ տարվա ընթացքում նվազել 5,7%-ով, իսկ պարենամթերքի դեֆիցիտը հասնում է 87 %-ի։

Իսպանական El País պարբերականի փոխանցմամբ՝ նավթի առաջարկը պատմական առավելագույնի է հասել, սակայն գինը մեկ ու կես տարվա ընթացքում 70% -ով նվազել է։ Գների կայունացման նպատակով, Վենեսուելան, որ Էկվադորի հետ միակ լատինամերիկյան երկիրն է ՕՊԵԿ-ում, երեք ամենախոշոր նավթ արդյունահանող երկրների հետ՝ Սաուդիան Արաբիա, Կատար և Ռուսաստան, համաձայնության է եկել նավթի արդյունահանումը սառեցնելու շուրջ։ Սակայն այս գործարքը դժվար թե լուրջ հետևանքներ ունենա։ Գնի վրա այն սահմանափակ ազդեցություն կթողնի, քանզի նավթի խոշորագույն արտահանողներից է նաև ԱՄՆ-ն, իսկ Վենեսուելայի և ԱՄՆ-ի հարաբերություններում առաջացած ճգնաժամը գնալով ավելի խորանում է:

Երկու երկրների հարաբերությունները կարող են ավելի սրվել, քանի որ Մադուրոն տնտեսական ճգնաժամի հաղթահարման համար դիմեց Ռուսաստանի օգնությանը: Փետրվար ամսվա ընթացքում ռուսական «Ռոսնեֆտ» խոշորագույն նավթային ընկերության ներկայացուցիչները Վենեսուելայի PDVSA պետական նավթընկերության հետ պայմանագիր կնքեցին $ 500 մլն-ի չափով լրացուցիչ ներդրման վերաբերյալ:

Ունենալով ամերիկամետ դիրքորոշում՝ Վենեսուելայի ընդդիմադիր կոալիցիան՝ Խեսուս Տոռեալբայի ղեկավարությամբ, հավանություն չի տալիս նախագահի նմանատիպ քայլերին, հատկապես, երբ դրանք չեն տալիս էական արդյունքներ:

Վենեսուելայի ազգային ասամբլեայի խոսնակ Էնրի Ռամոս Ալլուպը կոչ է արել Մադուրոյին չեղյալ համարել ստանձնած արտակարգ լիազորությունները: Ասամբլեայի նմատատիպ կոչերն արձագանք չեն ստանում Գերագույն դատարանի կողմից, քանի որ դատավորների մեծ մասը նշանակված են կամ Մադուրոյի, կամ նրա նախորդի՝ Ուգո Չավեսի կողմից:

Փաստորեն, տնտեսական ճգնմաժամը կարգավորելու փոխարեն, օրըստօրե ավելի է լարվում նախագահի և խորհրդարանում մեծամասնություն կազմող ընդդիմության միջև հարաբերությունները։ Վենեսուելայում շատերը կարծում են, որ տնտեսական ճգնաժամը հաղթահարելու միակ ելքը՝ իշխանափոխությունն է:

Անի Գասպարյան

Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների Արամ Վարդևանյանը նիստը նախագահողից պարզաբանում պահանջեց Վեհափառի բացակայության վերաբերյալ Տիբեթում արևային էլեկտրակայանները անսպասելիորեն ազդել են տեղի բնակիչների և շրջակա միջավայրի վրա Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԱվետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԵվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումԱզատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանԽոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»