Ստամբուլում երեք կին նռնակներով հարձակվել են ոստիկանության շենքի վրա
ՄիջազգայինՍտամբուլի Բայրամփաշա շրջանում երեք կին ավտոմեքենայից նռնակներ են նետել ոստիկանության բաժանմունքի շենքի վրա: Պայթյուններն ուղեկցվել են կրակոցներով:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով թուրքական yurtgazetesi.com.trկայքը, կանանցից մեկը, որը ենթադրաբար վիրավոր է, անմիջապես տաքսիով հեռացել է միջադեպի վայրից: Մյուս երկու կինը դուրս են եկել առեւտրային գովազդով ավտոմեքենայից եւ փախուստի դիմել:
CNN Turk-ի տվյալներով` հարձակվողները թաքնվում են մոտակա շենքերից մեկում, որն արդեն շրջապատել են ոստիկանները: Շենքի մոտ հատուկ ջոկատայիններ են բերվել: Սպասվում է, որ նրանք կգրոհեն շենքը, որտեղից ոչ մեկին թույլ չի տրվում դուրս գալ: Նախնական տվյալներով` զոհեր եւ այլ տուժածներ չկան: