Քեմերոնը մարտի 4-ին Սիրիայի իրադրությունը կքննարկի Պուտինի, Մերկելի եւ Օլանդի հետ
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը մարտի 4-ին մտադիր Է Սիրիային առնչվող խնդիրները քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, ասված Է Միացյալ Թագավորության վարչապետի դիվանատան հրապարակած հայտարարության մեջ, որից մեջբերում Է արել «Ֆրանսպրես»-ը:
Քննարկվելիք թեմաների թվում Է՝ Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: