Սիրիայի շրջաններում էլեկտրականությունը մասնակիորեն վերականգնվել է
ՄիջազգայինՍիրիական շրջաններում էլեկտրականությունը մասնակիորեն վերականգնվել է:
Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն, այս մասին հայտնել է Սիրիայի էներգետիկայի նախարարության աղբյուրը:
Նա մանրամասնել է, որ էլեկտրականությունը սկսել է վերականգնվել այն բանից հետո, երբ վերացվել են էլեկտրական ցանցերում առկա վնասները, ինչը հանգեցրել է էլեկտրամատակարարման դադարեցմանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհասկանալի պատճառով Սիրիայի բոլոր շրջաններում էլեկտրականությունն անջատվել է: