ԵՀ նախագահ. Առաջիկա 25 տարիներին Ուկրաինան չի կարող ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄիջազգայինԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու հավակնության համար Ուկրաինային նվազագույնը 20 տարի է անհրաժեշտ:
Europe Online Magazine-ի փոխանցմամբ, այս մասին Նիդեռլանդներում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկեր:
«Առաջիկա 20-25 տարիներին Ուկրաինան հաստատ չի կարողանա Եվրամիության անդամ դառնալ, նույնը վերաբերում է նաեւ ՆԱՏՕ-ին անդամակցությանը»,- ասել է Յունկերը՝ խոսելով Եվրամիության հետ Ուկրաինայի ասոցացման մասին համաձայնագրի վավերացման շուրջ առաջիկա հանրաքվեի մասին, որը Նիդեռլանդներում կայանալու է ապրիլին:
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ Հոլանդիայի որոշ քաղաքացիներ սխալ են ընկալել Ասոցացման մասին համաձայնագիրը՝ այն համարելով ԵՄ-ին Կիեւի անդամակցության առաջին քայլ: