Սերբիայի կառավարությունը նախագահին խնդրում է ժամկետից շուտ ցրել խորհրդարանը
ՄիջազգայինՍերբիայի կառավարությունը դիմել է նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին՝ խնդրելով ժամկետից շուտ ցրել խորհրդարանն ու արտահերթ ընտրություններ նշանակել:
Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Երկրի կառավարությունն այս կերպ է արձագանքել բարեփոխումների անցկացման եւ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների ավարտի համար նոր մանդատի անհրաժեշտության մասին վարչապետ Ալեքսանդր Վուչիչի հայտարարությանը:
Հաղորդվում է, որ Նիկոլիչը ծրագրում է ընտրությունները նշանակել ապրիլի 24-ին՝ վերջին ընտրություններից երկու տարի անց:
Հարցումների համաձայն, Սերբիայի քաղաքացիները ցանկանում են տեսնել ներկայում իշխող SNS կուսակցության կառավարումը, ինչը նշանակում է, որ Վուչիչը եւս մեկ ժամկետով կղեկավարի կառավարությունը: