Ուկրաինայում հայկական գրատպության 400 ամյակը կնշեն բազմաթիվ միջոցառումներով
ՄիջազգայինՈւկրաինայի մայրաքաղաք Կիևում կազմակերպված հատուկ միջոցառման ժամանակ հայկական համայնքի անդամները, ուկրաինացի գիտանականներն ու փորձագետները քննարկել են Ուկրաինայում հայկական գրատպության 400 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է analitikaua.net-ը:
Կլոր սեղան-քննարկման ժամանակ որոշում է կայացվել, որ «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական հարթակի և Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հարցերով զբաղվող կոմիտեի մասնակիցներն ավելի սերտ համագործակցություն իրականացնեն:
Մարտի 11-ին Կիրովոգրադում կկայանա Ուկրաինայի հայերի միության կոնֆերանսը, որի քննարկման հիմնական թեմաներից է լինելու Ուկրաինայում հայկական գրատպության 400 ամյակը:
Ուկրաինայում առաջին հայկական գիրքը՝ «Դավիդը և Սաղմոսը» տպագրվել է Լվովում 1616 թվականի դեկտեմբերի 15-ին: Լվովը դարձել է հայկական գրատպության չորրորդ կենտրոնը Վենետիկից, Կոստանդնուպոլսից և Հռոմից հետո: