Մոսկովյան բորսայում դոլարի փոխարժեքը 72 ռուբլուց ցածր է
ՄիջազգայինՄոսկովյան բորսայի աճուրդներում դոլարի փոխարժեքն ընկել է 1.6 տոկոսով` ցածր լինելով 72 ռուբլու շեմից:
ТАСС-ը գրում է, որ այս ցուցանիշը առաջին անգամ է գրանցվում 2015-ի դեկտեմբերի 29-ից հետո: Եվրոն վաճառվում է 79.25 ռուբլու սահմաններում` անկումը 1.2 տոկոս: Դրան զուգահեռ Brent նավթի գները Լոնդոնի ICE&nbs p;բորսայում բարձրացել է մինչև 38 դոլար մեկ բարելի դիմաց:
Ըստ ТАСС-ի ավելի վաղ հրապարակման` Ռուսաստանի բանկը մարտի 5-9-ի համար դոլարի պաշտոնական փոխարժեքը սահմանել էր 73.1854 ռուբլու սահմաններում, որը 63.88 կոպեկով ցածր է նախորդ ցուցանիշից: Եվրոյի պաշտոնական փոխարժեքն իջեցվել է 9.39 կոպեկով` հասցվելով 80.1161 ռուբլու: