Պորոշենկոն «ագրեսոր երկրների» քաղաքացիներին արգելել է մասնակցել Ուկրաինայում մասնավորեցմանը
ՄիջազգայինՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ազգային օբյեկտների մասնավորեցումը կարգավորող օրենք է ստորագրել: Այս մասին տեղեկացնում է երկրի ղեկավարի կայքը:
«Արգելվում է մասնավորեցմանը մասնակցել այն իրավաբանական եւ ֆիզիկական անձանց, որոնք գրանցված են Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից ագրեսոր ճանաչված պետություններում կամ որոնց նկատմամբ օրենսդրությանը համապատասխան պատժամիջոցներ են կիրառվել, եւ իրավաբանական անձանց, որոնց սեփականատերերն ագրեսոր-պետության ռեզիդենտ են»,- ասված է հաղորդագրությունում:
Ռուսաստանը Գերագույն ռադայի կողմից ագրեսոր-պետություն է ճանաչվել 2015 թվականի հունվարի 27-ին: