Բանգկոկում 67 մարդ է տուժել գետային տրամվայի շարժիչի պայթյունից
ՄիջազգայինԲանգկոկում գետային տրամվայում շարժիչի պայթյունի հետեւանքով 67 մարդ է տուժել:
Ինչպես հայտնում է շտապ բուժօգնության «Էրավան» բանգկոկյան կենտրոնը, միջադեպի հետեւանքով 67 տուժածներին տեղափոխել են քաղաքային հինգ հիվանդանոցներ: Երկուսի վիճակը գնահատվում է որպես ծանր, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ոստիկանության տվյալով, նավում մոտավորապես 70 մարդ կար: Պայթյունը տեղի է ունեցել մարտի 5-ին՝ նավի կանգառի ժամանակ: Նախնական վարկածով, պատճառը հեղուկ գազով աշխատող շարժիչի անսարքությունն էր: