Պենտագոնի ղեկավարը ԱՄՆ պաշտպանական ոլորտի բարեփոխում է նախապատրաստում
ՄիջազգայինԱռաջիկա մի քանի շաբաթներին Պենտագոնը հանդես կգա պաշտպանական ոլորտի բարեփոխումների առաջարկներով: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը, հաղորդում է Defense News-ը:
«Մենք ինչ-որ բան կառաջարկենք՝ հիմնվելով մեր հետազոտությունների վրա»,-ասել է Քարթերը: Նրա խոսքով, որոշ փոփոխություններ օրենսդրական հաստատում են պահանջում: «Հույս ունեմ, որ դրանք համոզիչ կլինեն, եւ Կոնգրեսը հավանություն կտա դրանց»,-ասել է ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավարը:
Defense News-ի փոխանցմամբ, Պենտագոնի առաջարկած բարեփոխումները կարող են վերաբերել կիբերանվտանգությանը, ինչպես նաեւ տվյալների հավաքման ոլորտում իշխանությունների լիազորությունների ընդլայնմանը, հաղորդում է РБК-ն: