Ուկրաինայի վաչրապետը հույս ունի Արևմուտքի միջոցով խաղաղություն հաստատել Ուկրաինայում
ՄիջազգայինՈւկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հույս ունի կրկին սահմանել վերահսկողություն Դոնեցկում ու Լուգանսկում և վերադարձնել Ղրիմը: Նրա կարծիքով` դա երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու առաջադրանք է և այդ գործում նա ապավինում է Արևմուտքի օգնությանը:
Այդ մասին վարչապետը հայտնել է շաբաթ օրը Պոլտավայում՝ պարեկային ոստիկանների երդմնակալության արարողության ընթացքում: «Մեզ պետք է խաղաղ կյանք և խաղաղ աշխարհ: Աշխարհը, որինմենք սպասում ենք, որի համարպայքարում ենք: Հուսով եմ՝ մերարևմտյան գործընկերները կանեն ամեն հնարավորը, որպեսզի մերզավակները չզոհվեն պատերազմիդաշտում»,- ասել է ուկրաինական կառավարության ղեկավարը: