Կոլումբիայում Զիկա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 47 հազարը
ՄիջազգայինԿոլումբիայում Զիկա վիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 47 հազար, հաղորդել է հարավամերիկյան երկրի Առողջապահության ազգային ինստիտուտը: Փետրվարի վերջին իշխանությունները 42 հազար մարդու մոտ հաստատել են հիվանդության առկայությունը:
«Վարակվածների թիվը 47 հազար 771 է կազմում, ներառյալ 8890 հղի կին», — ասված է բժիշկների հայտարարության մեջ:
Այժմ Կոլումբիան Բրազիլիայից հետո Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրորդ երկիրն է այդ տենդով վարակվածների թվով, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Չնայած վարակվածների թվին, բժիշկներն առայժմ Զիկայի հետ կապված միկրոցեֆալիայի մեկ հնարավոր դեպք են արձանագրել, ինչպես նաեւ Հիենա-Բարրեի համախտանիշով երեք հիվանդի մահ, որոնց մոտ ավելի վաղ Զիկա էր հայտնաբերվել: