Ավստրիայի ՊՆ-ում հայտարարել են ներգաղթյալների ընդունման քվոտաները չպահելու ցանկության մասին
ՄիջազգայինԱվստրիան չի պատրաստվում մասնակցել Եվրոպայում փախստականների տեղաբաշխման քվոտաների համակարգում, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարար Հանս Պիտեր Դոսկոզիլին:
«Մենք արդեն մեծ քանակությամբ ներգաղթյալներ ենք ընդունել և միայն այս տարի կընդունենք 37500 փախստական: Այժմ պետք է գործեն ուրիշները: Ինչու պետք է Ավստրիան փախստականների ընդունի Հունաստանից»,- հայտարարել է Դոսկոզիլը:
Հաղորդվում է, որ անցած տարի Ավստրիան ընդունել է փախստականներից 90 հազար դիմում: