Սաուդյան Արաբիայի իշխանությունները 2016 թվականի ընթացքում 70-րդ մահապատիժն են իրականացրել
ՄիջազգայինՍաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են թագավորության հպատակի սպանության համար դատապարտվածին մահապատժի ենթարկելու մասին: France Presse-ի փոխանցմամբ, սա 2016 թվականի ընթացքում արդեն 70-րդ մահապատիժն է:
Նահապատիժն ի կատար է ածվել Կարմիր ծովի Ջիդդա քաղաքում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով պետական SPA գործակալությունը:
Հունվարի 2-ին թագավորության իշխանությունները հայտարարեցին մեկ օրվա ընթացքում 47 մարդու մահապատժի մասին, որոնց մեղավոր էին ճանաչել ահաբեկչական գործունեության մեջ: Նրանց թվում էր նաեւ շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրը: Իրանում նրա մահապատժի դեմ հանդես եկող ցուցարարները հարձակվեցին Թեհրանում եւ Մեշհեդում Սաուդյան Արաբիայի դեսպանությունների վրա, ինչից հետո թագավորությունը հայտարարեց Իրանի հետ դիվանագիտական կապերը խզելու մասին: