Հիլարի Քլինթոնը խոստացել է բացահայտել այլմոլորակայինների մասին գաղտնիքները՝ նախագահ ընտրվելու դեպքում
ՄիջազգայինԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը խոստացել է գաղտնազերծել չճանաչված թռչող օբյեկտների մասին գաղտնի տվյալները, եթե հաղթի ընտրություններում:
«Դոժդ» հեռուստաալիքը հայտնում է, որ Քլինթոնն այս մասին խոսել է ամերիկյան մամուլին տված հարցազրույցում:
Քլինթոնի նախընտրական շտաբից հաստատել են, որ կարևորում են այլմոլորակայինների մասին որոշ տվյալների հրապարակումը, «քանի որ մարդիկ պետք է իմանան ճշմարտությունը»:
Ավելի վաղ Հիլարի Քլինթոնը խոստացել էր նաև նախագահ ընտրվելու դեպքում խուսափել ռազմական գործողություններից և դիվանագիտություն բանեցնել: