Լավրովն ու Քերին հեռախոսազրույց են ունեցել Սիրիայի հարցով
ՄիջազգայինՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու նրա ամերիկացի գործընկեր Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել: «Գազետա»-ն հայտնում է, որ հեռախոսային բանակցության թեման եղել է Սիրիան:
Լավրովն ու Քերին դրական են գնահատել Սիրիայում հրադադարի հաստատմանն ուղղված գործընթացի առաջընթացը, ինչպես նաև՝ այժմ մարդասիրական բեռներ տեղ հասցնելու հնարավորությանը:
Պաշտոնյաները կարևորել են նաև Սիրիայում հակամարտության կողմերի միջև անմիջապես բանակցությունների սկսումը՝ ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի գլխավորությամբ: