Պայթյուններ են որոտացել ԱՄՆ-ի «Օքոնի» ատոմակայանում
ՄիջազգայինՄիացյալ Նահանգների Օքոնիի օկրուգի (Ջորջիայի նահանգ) համանուն ատոմակայանում տագնապ Է հայտարարվել տրանսֆորմատորում տեղի ունեցած մի շարք պայթյունների եւ հրդեհի պատճառով, տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով Washington Times-ին: Ինչպես հրատարակությանը հայտ նել են փրկարարական ծառայության ներկայայացուցիչները, հրդեհը տեղափակվել Է արտակարգ պատահարի վայր հրշեջների ժամանումից 30 րոպե անց:
Միջադեպի հետեւանքով տուժածներ չկան, ճառագայթաակտիվ նյութերի արտանետման սպառնալիքը բացակայում Է: Այնուամենայնիվ, երեք ռեակտորներից մեկը կանգնեցվել Է:
Իրադարձությունն «անկանոն իրադրություն» դասից փոխադրվել «տագնապ» դասի, քանի որ կրակը բաշխիչ կայանում» վնասել Է Էլեկտրահաղորդման գծերը:
Օքոնիի ատոմակայանն ԱՄՆ-ի առավել հզոր կայաններից մեկն Է, այն արտադրում Է մոտավորապես 2600 մեգավատ Էներգիա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին :