Թուրքիան $3 մլրդ փոխարեն $20 մլրդ է պահանջում ԵՄ-ից փախստականների խնդիրը լուծելու համար
ՄիջազգայինԹուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն 3 մլրդ դոլարից ավելի մեծ ծավալով ֆինօգնություն է պահանջել Եվրամիությունից, որը պետք է հատկացվի սիրիացի ներգաղթյալների աջակցմանը Թուրքիայում:
Reuters-ի տեղեկացմամբ` Թուրքիայի վարչապետը 20 մլրդ դոլար է պահանջել ԵՄ-ից: Նրա խոսքով` Թուրքիան պատրաստ է ետ ընդունել Եվրոպայում ապաստան չստացած ոչ սիրիացի փախստականներին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դավութօղլուն պատրաստվում է ԵՄ առաջնորդներին «նոր առաջարկ» ներկայացնել Եվրոպայում ներգաղթյալների խնդրի լուծման վերաբերյալ: