ԱՄՆ Ռազմաօդային ուժերը ԻՊ-ի դեմ պայքարում 19 մարդկային կորուստ են ունեցել
ՄիջազգայինԱՄՆ Ռազմաօդային ուժերը ԻՊ խմբավորման դեմ պայքարում 19 մարդկային կորուստ են ունեցել, հայտնել է ՌՕՈւ նախարար Դեբորա Լի Ջեյմսը։
«Մենք 19 օդաչու ենք կորցրել։ Նրանցից 8-ը զոհվել են հակառակորդի գործողությունների հետեւանքով»,- ասել է նա Պենտագոնում կայացած ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2014թ. սեպտեմբերի 10-ին ԻՊ-ի դեմ պայքարի համար միջազգային կոալիցիա էր ստեղծել։ Այդ ժամանակ ԱՄՆ-ն արդեն հարվածներ էր հասցնում Իրաքում խմբավորման դիրքերին։