Նողկալի է տեսնել, թե ինչպես է ԵՄ-ն խոնարհվում Էրդողանի առաջ. The Guardian
ՄիջազգայինԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի ժամանակ Թուրքիայի նախագահի առջև գլուխ խոնարհող եվրոպական առաջնորդների տեսքը զզվելի էր: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` այդ մասին գրել է բրիտանական The Guardian-ի վերլուծաբան Փոլ Մեյսոնը:
«Եվրամիությունն օգնություն է փնտրում այն երկրի միգրացիոն ճգնաժամի լուծման համար, որում էլ ավելի է ամրապնդվում բռնապետությունն ու գրաքննությունը: Թուրքիան պատերազմ է մղում էթնիկ փոքրամասնությունների դեմ, ոստիկանական հատուկ ջոկատայինները գրոհում են իշխանություններին ընդդիմադիր Zaman թերթի գրասենյակի վրա, նրա գաղտնի ծառայությունները մեղադրվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը զինելու մեջ, նրա զինվորականները խոցում են ռուսական ռմբակործիչը, և չնայած այս ամենին` Անկարան հույս ունի դառնալ Եվրամիության անդամ&r aquo;,- փաստել է վերլուծաբանը:
Մեյսոնի խոսքով` դեռևս երեք տարի առաջ թվում էր, որ Ռեջեփ Թայիփ էրդողանին հաջողվել է երկրի ներսում հասնել հավասարակշռության: «Կարելի էր եզրակացնել, որ հասարակության առաջադեմ մասը կկարողանա խաղաղ գոյակցել` մեկը մյուսին թողնելով հանգիստ, քրդերը ապստամբական պայքարի փոխարեն կգրավեն խորհրդարանական ընդդիմության դիրքերը, իսկ Էրդողանն աձամբ երկիրը կտանի ԵՄ անդամակցության, սակայն բավականին դանդաղ, որպեսզի ժողովրդավարության ակնհայտ թերությունները հնարավոր լիներ անտեսել:
Սակայն այժմ ամեն ինչ փոխվել է: Թուրքիայի նախագահը կոշտ արձագանք է տալիս բողոքի ակցիաներին, նա խափանեց Քրդական աշխատավորական կուսակցության հետ վերջնական զինադադարը և փաստացի այրեց Թուրքիայի հարավի մի քանի քաղաքներ, որտեղ գտնվում էին քրդերը: Դրան ի պատասխան Եվրամիությունն աչք է փակում Թուրքիայում ժողովրդավարության խաթարման և խաղաղ բնակչության դեմ ռազմական գործողությունների վրա»,- ընդգծել է վերլուծաբանը:
Մեյսոնի խոսքով` այդ ամենը, սակայն, ոչինչ է, համեմատած այն խաղաքարտի, որն Էրդողանը կարող է խաղարկել: «Ձախողված և քայքայված պետությունների ֆոնին, ինչպիսք են` Աֆղանստանը, Եմենը, Իրաքը և Սիրիան, որքան շատ անհաջողություններ է հանդուրժում թուրքական ժողովրդավարությունը, այնքան Արևմուտքը պետք է նրան աջակցի: Եվ որքան շատ եվրոպական հանձնաժողովը, մասնավորապես, պնդում է, որ օրերից մի օր Թուրքիան կդառնա ԵՄ անդամ, այնքան ուժեղ են դառնում Եվրոպայում այն խաացողները, ովքեր ցանկանում են դուրս գալ միությունից»,- նշված է հոդվածում:
«Եվրամիության քաղաքացիներն իրավունք ունեն ճշմարտությունն իմանալ Թուրքիայի մասին: ԵՄ իշխանությունները ոչ հեռու անցյալում` նախորդ նոյեմբերին, գովերգում էին Անկարային տնտեսական հաջողությունների համար, չնայած նրան, որ արդեն այն ժամանակ տեսանելի էին բռնապետության նշանները: Գլխավորը մնում է հարցը` արդյոք կարող է պետությունը, որն ակնհայտորեն խախտում է ԵՄ անդամակցության բոլոր չափանիշները, հաջողություններ ունենալ միության մեջ: Պատասխանը միայն մեկն է. իհարկե չի կարող, և եվրոպական իշխանությունները պետք է այդ մասին տեղեկացնեն Էրդողանին,- վստահ է Guardian-ի վերլուծաբանը: