Մայքլ Բլումբերգը չի պայքարի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար
ՄիջազգայինՆյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը չի մասնակցի ԱՄՆ-ի նախագահի ընտրություններին:
Interfax-ը փոխանցում է իր՝ Բլումբերգի բացատրությունը այս առիթով: Ըստ այդմ՝ Բլումբերգը հրաժարվում է, քանի որ երեք թեկնածուի դեպքում կմեծանա էքսցենտրիկ մեծահարուստ Դոնալդ Թրամփի ընտրվելու հավանականությունը: Դա իր հերթին կարող է հարվածի տակ դնել ԱՄՆ-ի անվտանգությունն ու կայունությունը:
Բլումբերգը Թրամփի նախընտրական քարոզարշավը անվանել է ամենաաբսուրդայինը, որ ինքը հիշում է, նրան մեղադրել մարդկանց վախերն ու կարծրատիպերը շահարկելու,դեմագոգիայի համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բլումբերգը նախատեսում է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարել՝ որպես անկախ թեկնածու: