ԱՄՆ պետդեպը դատապարտել է թուրքական իշխանությունների գործողություններն ընդդիմադիր ԶԼՄ-ների նկատմամբ
ՄիջազգայինՄիացյալ Նահանգների պետդեպարտամենտն իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում մամուլի ազատությունը խաթարող վերջին զարգացումների առնչությամբ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ընթացքում խոսել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Ջոն Քիրբին:
«Կածում եմ, այս ամենը Թուրքիայում լրագրության անտեղի ճնշման հերթական օրինակն է: Մենք ևս մեկ անգամ անհանգստացած ենք կառավարության կողմից իշխանություններին քննադատող լրատվամիջոցի խմբագրական գործերին միջամտելու նպատակով վերակացու նշանակելու փաստի առնչությամբ: Դատարանի որոշմամբ ֆինանսների և գործարքների նկատմամբ վերահսկողությունը չի ենթադրում փոփոխություններ լրագրողական սենյակում կամ խմբագրական քաղաքականության մեջ: Մենք կրկին հորդորում ենք թուրքական կառավարությանը լիակատար հարգանք ցուցաբերել գործընթացի նկատմամբ օրենքÕ « շրջանակում»,- ասել է Քիրբին: