Թուրքիայում քուրդ պատգամավորներին ցանկանում են զրկել անձեռնմխելիությունից
ՄիջազգայինԹուրքական իշխանությունների հանձնարարությամբ խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել 80 պատգամավորներ ունեցող ընդդիմադիր քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) համանախագահներ Սելահաթդին Դեմիրթաշին եւ Ֆիգեն Յուքսեքդաղին, ինչպես նաեւ պատգամավորներ Սելմա Ըրմաքին, Սըռը Սուրեյա Օնդերին եւ Էրթուղրուլ Քյուրքչուին պատգամավորական անձեռնմխելոիությունից զրկելու մասին արձանագրություն:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով թուրքական DemokratHaber կայքը, իշխանությունները քուրդ պատգամավորներին մեղադրում են Քրդստանի աշխատավորական կոսւակցության (PKK) հետ կապեր ունենալու մեջ, որն այդ երկրում ահաբեկչական է համարվում:
Թուրքական արդարադատությունը Դեմիրթաշի, Յուքսեքդաղի, Ըրմաքի, Օնդերի եւ Քյուրքչուի վերաբերյալ հետաքննություն էր սկսել այն բանից հետո, երբ վերջիններս 2015 թվականի դեկտեմբերի 25-ին քրդական «Դեմոկրատական հասարակության կոնգրես»-ի (DTK) հավաքում հավանության էին արժանացրել քրդաբնակ որոշ քաղաքների ինքնավարություն հռչակելու որոշումները: