Իրանը նավթի արտահանումն ավելացրել է օրական մինչեւ 1,8 մլն բարել
ՄիջազգայինԻրանի կողմից արտահանվող նավթի ծավալը ներկայում կազմում Է օրական 1,8 մլն բարել:
Այս տվյալները ներկայացրել Է Shana իրանական լրատվական գործակալությունը:
«Իրանը նավթի օրական արտահանումը հասցրել Է 1,8 մլն բարելի»,-նշել Է գործակալությունը՝ վկայակոչելով «Իրանի ազգային նավթընկերության» ղեկավար Ռոքնեդին Ջավադիին:
Ջավադին հայտարարել Է, որ հաջորդ տարվա (սկսվում Է մարտի 21-ից) նպատակը նավթի արտադրության մակարդակի աճն Է տարեկան մինչեւ 4 մլրդ բարել, եւ հավելել, որ «նավթի արտահանման ավելացումը կշարունակվի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: