Վրաստանի նախագահը մեկնում է Բաքու
ՄիջազգայինՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր մեկնում է Բաքու՝ մասնակցելու այնտեղ անցկացվելիք «Դեպի բազմաբեւեռ աշխարհ» թեմայով 4-րդ գլոբալ համաժողովին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով վրաստանյան ԶԼՄ-ները, Գեորգի Մարգվելաշվիլին ելույթ կունենա համաժողովում:
Ծրագրվում է Վրաստանի նախագահի հանդիպումը Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիեւի եւ համաժողովի մասնակից այլ երկրների ղեկավարների հետ: