Մոսկվայում երեխայի սպանության մեջ մեղադրվող դայակին տեղափոխել են Բուտիրկային կից հոգեբուժարան
ՄիջազգայինՄոսկվայում չորսամյա աղջնակի սպանության մեջ մեղադրվող դայակ Գյուլչեխրա Բոբոկուլովային տեղափոխել են Բուտիրկա քննչական մեկուսարանին կից հոգեբուժական հիվանդանոց, որտեղ նա կգտնվի բժիշկների հսկողության ներքո:
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնի Է դարձել իրա զեկ աղբյուրներից:
«Որոշում Է կայացվել «Պեչատնիկի» թիվ 6 կանանց քննչական մեկուսարանից նրան տեղափոխել թիվ 2 քննչական մեկուսարանին կից (Բուտիրկա) հոգեբուժական հիվանդանոց՝ բժիշկների հսկողության ներքո»,- ասել Է աղբյուրը:
Նա ճշտել Է, որ այս որոշումն ընդունվել Է անցյալ շաբաթ: Մարտի 4-ին հաղորդվել Էր, որ Գյուլչեխրա Բոբոկուլվային առաջադրվել Է պաշտոնական մեղադրանք ՌԴ-ի Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասով («Մանկահասակի սպանություն»): Մարտի 2-ին նա երկու ամսով կալանավորվել Էր: