Պորոշենկոն նամակ չի գրել Սավչենկոյին
ՄիջազգայինՈՒկրաինիայի նախագահ Պյոտր Պորոշենկոն բանավոր կերպով զորակցության խոսք Է փոխանցել Նադեժդա Սավչենկոյին, սակայն նրան ոչ մի նամակ չի գրել:
Այդ մասին հայտարարել Է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն:
«Նախագահը զորակցության խոսքեր Է փոխանցել Սավչենկոյին նրա քրոջ՝ Վերայի եւ մոր միջոցով: Ոչ մի նամակ նա չի ուղարկել»,-մարտի 10-ին հայտնել Է Ցեգոլկոն «Ինտերֆաքս»-ին:
Այսօր ավելի վաղ Սավչենկոյի փաստաբան Մարկ Ֆեյգինը հայտնել Էր, որ նա դադարեցրել Է ավելի վաղ հայտարարված չոր հացադուլն այն բանից հետո, երբ նրան նամակով դիմել Է Պորոշենկոն:
Ավելի վաղ Ֆեյգինն իր Twitter-ում գրել Է, որ նամակը կեղծված Է եղել, եւ այն ուղարկվել Է Նադեժդա Սավչենկոյին վարկաբեկելու նպատակով: