ՆԱՏՕ-ն սատարում է Սիրիայում հրադադարի հաստատումը
ՄիջազգայինՆԱՏՕ-ն ամբողջությամբ սատարում է Սիրիայում հաստատված հրադադարը, որը շարունակում է պահպանվել եւ ճգնաժամի կարգավորման լավագույն ուղին է:
Ըստ ՏԱՍՍ-ի, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ հանդիպումից հետո այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Հրադադարը, որը հիմնականում պահպանվում է, ճգնաժամի լուծման լավագույն միջոցն է: ՆԱՏՕ-ն վճռականորեն սատարում է այն, ինչպես նաեւ քաղաքական բանակցություններին ուղղված բոլոր ջանքերը»,- ասել է նա: