Դավութօղլուն հավանություն է տվել 5,9 մլրդ դոլար արժողությամբ ռազմական նախագծին
ՄիջազգայինԹուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հավանություն է տվել Թուրքիայի ռազմարդյունաբերության ոլորտին վերաբերող 5,9 մլրդ դոլար արժողությամբ նախագածին։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե հավանության արժանացած 5,9 մլրդ դոլար արժողությամբ ծրագրի 4,5 մլրդ դոլարը վերաբերում է տեղական ռազմաարդյունաբերությանը։
Դավութօղլուն հայտնել է, որ վերջին շրջանում Թուրքիան ռազմական արդյունաբերության մեջ արտահանումներն ավելացրել է 15 տոկոսով։ Նա նշել է, թե վերջին 2 ամսում տեղական ռազմական արդյունաբերությունը աճել է 35 տոկոսով։