Total-ը ծրագրում է Իրանում նավթաքիմիական համալիր կառուցել
ՄիջազգայինՖրանսիական Total նավթային ընկերությունը նախատեսում է կառուցել նավթաքիմիական համալիրի Իրանում:
Այս մասին հայտնել է gazeta.ru կայքը:
Հաղորդվում է, որ ընկերության ներկայացուցիչները ստորագրել են Իրանի ազգային նավթաքիմիական ընկերության հետ նավթաքիմիական համալիրի կառուցման մասին փոխըմբռնման հուշագիր Թեհրանում:
Համալիրը, որտեղ արտադրվելու է էթանոլ, կերոսին, հեղուկ գազ և այլ հեղուկ վառելիքներ, կկառուցվի Պարսից ծոցի ափամերձ գոտում: