Քուվեյթի նավթային ընկերության ղեկավարն ակնկալում է, որ նավթի գինը կհասնի 60-70 դոլարի
ՄիջազգայինԱռաջիկա երկու տարում նավթի գները կվերադառնան բարելի դիմաց 60-70 դոլարի: Այս մասին Sputnik-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է Քուվեյթի նավթային ընկերության ղեկավար Մոհամմեդ Ղազի ալ Մութայրին:
Նրա խոսքով՝ նավթային շուկայում գործարքներին հետեւելով եւ հիմնվելով համաշխարհային փորձագետների կարծիքի վրա՝ կարելի է ասել, որ առաջիկա երկու տարում նավթի գները կվերադառնան բարելի դիմաց 60-70 դոլարի:
Ընկերության ղեկավարը նշել է, որ դա դրական ազդեցություն կունենա բոլոր նավթ արտադրող երկրների վրա:
Հիշեցնենք, որ նավթի գները վերջին ժամանակներս տատանվում են բարելի դիմաց 40 դոլարի սահմաններում: