Չինաստանում մեկ տարում 22 բարձրաստիճան պաշտոնյա է պատասխանատվության ենթարկվել
Միջազգային2015 թվականին Չինաստանի իրավապահ մարմինները կոռուպցիոն հանցագործությունների համար բարձրաստիճան 22 պաշտոնյայի են քրեական պատասխանատվության ենթարկել, այդ թվում մեկ նախարարի, հաղորդում է «Սինհուան»։
Նրանց շարքում են երկրի հասարակական անվտանգության նախկին նախարար Չժոու Յունկանը, որը ցմահ ազատազրկման է դատապարտվել։
Բացի այդ, հետաքննության փուլում է 41 պաշտոնյայի գործունեությունը։ Չինաստանի Գերագույն դատարանի զերկույցում նշվում է, որ վիճակագրությունը ցույց է տալիս Կոմունիստական կուսակցության եւ ժողովրդի վճռականությունը կոռուպցիայի դեմ պայքարում։
Ավելի վաղ նշվել էր, որ չինական խոշորագույն նավթագազային ընկերության նախկին ղեկավարը ձերբակալվել է կոռուպցիայի կասկածանքով։