Թեհրանը նշել է նավթի արտադրությունը սառեցնելու մասին բանակցություններին միանալու պայմանները
ՄիջազգայինԻրանը պատրաստ է միանալ նավթի արտադրությունը սառեցնելու մասին բանակցություններին այն բանից հետո, երբ նավթի արդյունահանումը հասնի օրական 4 մլրդ բարելի։ Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն, հաղորդում է Reuters-ը։
«Թող մեզ հանգիստ թողնեն այնքան ժամանակ, մինչեւ մենք հասնենք արդյունահանման օրական 4 մլրդ բարել ցուցանիշին։ Դրանից հետո մենք կմիանանք նրանց»,-ասել է նախարարն՝ անդրադառնալով լրագրողների հարցին, թե որքան է շանսը, որ ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը համոզի Իրանին համաձայնել նավթի արդյունահանման սառեցմանը, փոխանցում է ISNA-ն։
Զանգանեի խոսքով, Իրանի համար նավթի ընդունելի գինը 70 դոլարն է մեկ բարելի դիմաց։ Եթե նույնիսկ այդ գինը ցածր լինի, Նախարարությունում գոհ կլինեն, ասել է նա։