Լահդար Բրահիմի. Սիրիայում ճգնաժամը կարող էր ավարտվել դեռեւս 2012 թվականին
ՄիջազգայինՍիրիայում ճգնաժամը կարող էր ավարտվել դեռեւս 2012 թվականին, եթե միջազգային հանրությունը լսեր Ռուսաստանին: Ըստ ՏԱՍՍ-ի, Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին:
Նրա խոսքով, ռուսներն իրավիճակի ավելի իրատեսական վերլուծություն էին կատարել: Եթե իրականում բոլորը, ըստ Բրահիմիի, հիմնվեին իրադրության ավելի բարդ վերլուծության վրա, ավելի լավ ըմբռնեին այն, տեղի է ունենում Սիրիայում, այո՛, հնարավոր կլիներ այն կարգավորել 2012-ին:
«Ի՞նչ արեցին ամերիկացիները, ֆրանսիացիները, բրիտանացիները. նրանցից ոչ ոք չօգնեց Սիրիային, նրանք կրկնեցին նույն կարգախոսները. մի կողմից Բաշարը պետք է հեռանա, մյուս կողմից՝ բոլոր ահաբեկիչները»,- հավելել է Բրահիմին: