Փորձագետները հաստատել են, որ Germanwings-ի օդանավը դիտավորյալ է կործանվել. մանրամասներ
ՄիջազգայինՖրանսիայի Ավիամիջադեպերի հետաքննության և վերլուծության բյուրոն հաստատել է, որ անցած տարվա մարտին Ֆրանսիայի հարավ-արևելքում Germanwings-ի օդանավը դիտավորությամբ է կործանվել:
Գերմանական Germanwings ընկերության Airbus A320 օդանավի կործանման հետևանքով 150 մարդ էր զոհվել:
«Սև արկղներից» հայտնի էր դարձել, որ աղետը երկրորդ օդաչու, Գերմանիայի քաղաքացի Անդրեաս Լուբիցի դիտավորյալ գործողությունների հետևանք է: Ինքնասպանության մասին մտքեր ունեցող Լուբիցը փակվել է խցում և միտումնավոր կործանել օդանավը:
Այս կերպ հաստատվել է իրավապահների ավելի վաղ հայտնած կարծիքը, որ օդաչուն հոգեկան խնդիրներ է ունեցել: Աղետից մի քանի ամիս առաջ նա 41 բժշկի է մոտ է եղել: